Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի համար ռուսական և ԵԱՏՄ շուկաներին այլընտրանք գտնելը գրեթե անհնար է։
Գալուզինի խոսքով՝ հայկական արտադրանքի մեծ մասն արտահանվում է ՌԴ, և ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարող է այն ամբողջությամբ փոխարինվել եվրոպական շուկաներով։
Ռուս պաշտոնյան նաև քննադատել է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված առևտրային միջոցները՝ դրանք որակելով «քաղաքականացված» և ԵՄ-ի «հակառուսական քաղաքականության» դրսևորում։













