Լրահոս 24/7
30.06.2026

Սեդա Սաֆարյանի թիրախավորումը վտանգավոր փորձ է՝ սահմանափակելու ՍԴ անկախ առաքելությունը

Սեդա Սաֆարյանի թիրախավորումը վտանգավոր փորձ է՝ սահմանափակելու ՍԴ անկախ առաքելությունը

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Սահմանադրական դատարանում դատավոր Սեդա Սաֆարյանի թիրախավորումը վտանգավոր փորձ է՝ սահմանափակելու ՍԴ անկախ առաքելությունը՝ Սահմանադրության գերակայության, ժողովրդավարության և ազատ ընտրության իրավունքի պաշտպանությունը։

Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր չէ հարմար լինել քաղաքական ուժերին։ Նա պարտավոր է անհարմար լինել Սահմանադրության խախտումների, ժողովրդավարության դեմ գործող ուժերի, ընտրակաշառքով ստացված քվեների, ապօրինի ներմուծված ընտրական ռեսուրսների և Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը խեղաթյուրելու բոլոր փորձերի նկատմամբ։

Իրավական պետությունում դատավորի անկախությունը չափվում է սկզբունքային համարձակությամբ՝ բարձրացնելու այն հարցերը, որոնք վճռորոշ են իրավունքի, ժողովրդավարության և հանրային իշխանության սահմանադրական աղբյուրի՝ ժողովրդի ազատ կամքի պաշտպանության համար։

Հենց այդ պատճառով Սեդա Սաֆարյանի դեմ ծավալված արշավն անընդունելի է։ Դատավորի թիրախավորումը չի հերքում նրա բարձրացրած հարցերի հիմնավորված լինելը․ այն հարվածում է Սահմանադրական դատարանի անկախությանը, սահմանադրական արդարադատության հեղինակությանը և բացահայտում հենց թիրախավորողների իրավական ու քաղաքական խոցելիությունը։

Որպես Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժի ղեկավար՝ ինձ համար սկզբունքային է մեկ բան․ մենք չենք պահանջում մեզ հաճո արդարադատություն, մենք պահանջում ենք անկախ արդարադատություն։ Անկախ արդարադատություն հնարավոր է միայն, երբ դատավորն առանց ճնշման, սպառնալիքի և թիրախավորման իրականացնում է իր սահմանադրական առաքելությունը՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրությամբ, իրավունքով և իր ներքին համոզմամբ։

Ժողովրդավարությունը պաշտպանում է այն Սահմանադրական դատարանը, որտեղ դատավորները ճնշումների առաջ չեն նահանջում, չեն ընկրկնում և Սահմանադրության անունից բարձրաձայնում են ամենաանհարմար հարցերը։

Հարգանքներս և շնորհակալություն դատավոր Սեդա Սաֆարյանին՝ անկախ դատավորի բարձր առաքելությանը հավատարիմ մնալու համար։

Հ․Գ․ Վերջին հինգ տարիներին Սեդա Սաֆարյանի հետ որևէ հանդիպում կամ շփում չեմ ունեցել։ Սա արձանագրում եմ՝ հնարավոր բոլոր շահարկումները բացառելու համար։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է