Լրահոս 24/7
01.07.2026

Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ

Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։

Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է. «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»։

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ և լինել հաղորդակցության մեջ։

Վարչապետը կարևորել է նաև Պետական պահպանության ծառայության աշխատողների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը. «Գործիքը կամավոր ատեստավորումը պետք է լինի, և կամավոր ատեստավորման ամեն շրջափուլ իր հետ պետք է բերի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ։ Սա պետք է լինի շարունակական»։

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։ «Նախկինում այս ընկալումն այդքան էլ չի եղել, որովհետև ծառայությունը եղել է Ազգային անվտանգության ծառայության կազմում և ինքնուրույն կարողությունների զարգացում առանձնապես անհրաժեշտ չի համարվել։ Կարծում եմ՝ հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաև ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, սրանից բխող բոլոր հարցադրումներով և պատասխաններով՝ անպայման պետք է զարգանա, և դա նաև կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում»։

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հանգամանքը, որը պետք է շարունակաբար զարգացնել։

Ելույթով հանդես է եկել նաև Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, ով իր խոսքում անդրադարձել է համակարգի գործունեության հետևողական բարելավմանն ուղղված աշխատանքներին և ծրագրերին։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է