Լրահոս 24/7
01.07.2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է իտալական ակումբը։

«Ինտերը» նշում է, որ հայ ֆուտբոլիստն իր փորձի, առաջնորդի հատկանիշների, հաղթողի մտածելակերպի, ինչպես նաև կիսապաշտպանությունում ցուցաբերած հանգստության ու խաղի նկատմամբ վերահսկողության շնորհիվ դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Ակումբի գնահատմամբ՝ Մխիթարյանն առաջին իսկ մրցաշրջանից աչքի է ընկել խաղի ընթացքը ճիշտ գնահատելու, անհրաժեշտ պահին տեմպը դանդաղեցնելու կամ արագացնելու ունակությամբ։ 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 49 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով «Ինտերի»՝ Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը նվաճելուն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելուն։ Այդ մրցաշրջանում նա նաև գոլի հեղինակ դարձավ «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում։

2023/24 մրցաշրջանում Մխիթարյանը կրկին կարևոր դեր խաղաց թիմի հաջողություններում։ Նա դուբլ ձևակերպեց «Միլանի» դեմ 5:1 հաշվով հաղթանակում, իսկ ամբողջ մրցաշրջանի ընթացքում կատարեց անձնական լավագույն՝ 11 գոլային փոխանցումը և առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։

2024/25 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 53 հանդիպման, ինչը նրա ամենաբարձր ցուցանիշն է «Ինտերի» կազմում։

Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 39 խաղում և խփել 4 գոլ։ Դրանց թվում էին կարևոր գոլերը «Լեչչեի» նկատմամբ արտագնա հաղթանակում և «Պարմայի» դեմ տնային խաղում, որտեղ նրա գոլը սկիզբ դրեց չեմպիոնության տոնակատարությանը «Սան Սիրոյում»։ Այդ մրցաշրջանում «Ինտերը» նվաճեց «դուբլը»՝ դառնալով և՛ Իտալիայի չեմպիոն, և՛ գավաթակիր։

Չորս մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 187 հանդիպում, դարձել 12 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ՝ նվաճելով երկու Ա սերիայի տիտղոս, երկու Իտալիայի գավաթ և երկու Իտալիայի Սուպերգավաթ։

Այսպիսով, 2022 թվականի ամռանը մեկնարկած Մխիթարյանի ուղին «ներաձուրիների» կազմում կշարունակվի առնվազն մինչև 2027 թվականը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է