Լրահոս 24/7
03.07.2026

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Հուլիսի 2-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։

Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։

Նախագծով առաջարկվող առաջին փոփոխությունը բխում է կառավարության թվայնացման հանձնառությունից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով բժշկական հաստատությունների, այդ թվում՝ «Արմեդ» համակարգի հետ բավարար ինտենսիվ փոխգործակցություն բացակայել է․ որոշ դեպքերում վարելու իրավունք է տրամադրվել թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց, և միայն այդ հանգամանքի բացահայտման արդյունքում նրանց վարելու իրավունքը դադարեցվել է։

Նոր փոփոխությամբ նախատեսվում է ապահովել «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ փոխգործակցություն, ինչի արդյունքում նման տվյալները կբացահայտվեն ինքնաշխատ եղանակով։ Ավելին՝ անգամ այն դեպքերում, երբ քաղաքացին չի ներկայացել հաշվառման-քննական ստորաբաժանում, համակարգից ստացված ազդակը կարող է վարելու իրավունքի դադարեցման համար հիմք հանդիսանալ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամկետին։ Գործող կարգավորումներով՝ տեսական քննությունը դրական հանձնելուց հետո քաղաքացին ունի մեկ տարի ժամկետ՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Սակայն վերջին տարիներին հաշվառման-քննական ծառայությունների դիմելիության էական աճի պայմաններում այդ ժամկետը հաճախ բավարար չի լինում՝ հերթերի կառավարման, գործնական քննություններին պատշաճ նախապատրաստվելու, ինչպես նաև ավտոդպրոցներում ուսումնառությունն ամբողջությամբ ավարտելու տեսանկյունից։

«Շատ դրական ազդակ է, որ քաղաքացիները սկսել են առավել պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ տեսական քննության դրական արդյունքը մեկ տարվա փոխարեն հնարավոր կլինի պահպանել երկու տարի, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա և՛ ազատ հերթագրվել և՛ գործնական քննության համար ընտրել իրենց հարմար օրը»,- նշել է նախարարը։

Երրորդ փոփոխությունը, որը ևս բխում է քաղաքացիներից ստացված առաջարկներից, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին․ օրինակ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառվում են նաև ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանն առնչվող հարցեր։

«Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ․ պետք է նախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր, ինչը կօգնի մեզ այս կառուցակարգերը դարձնել առավել արդյունավետ» -ընդգծել է նախարարը։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։

ՆԳ նախարարը ներկայացրել է նաև վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր մոդելի իմպլեմենտացմանն ուղղված ընթացակարգային փոփոխությունները։

Նախարարի խոսքով՝ Կառավարության որոշմամբ նախատեսվող փոփոխությունները ապահովելու են օրենսդրական նախաձեռնության լիարժեք և արդյունավետ իրականացումը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 6-ից, որից հետո քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար՝ պահպանելով սահմանված բոլոր ընթացակարգերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումը և հանձնարարել նախարարությանը՝ պատշաճ իրազեկում ապահովել։ Վարչապետը տեղեկացրել է, որ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։ «Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է