Լրահոս 24/7
03.07.2026

Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան

Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները.  Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի շինհրապարակում։ Սա հնարավորություն էր՝ ինչ-որ կերպ կտրվելու առկա իրականությունից և խնդիրներին ավելի լայն նայելու։
Ես չեմ ցանկացել խոսել իմ և իմ թիմի հանդեպ աննախադեպ հարձակումներից ու աներևակայելի անարդարությունից, որ տեղի է ունենում մեր հանդեպ։ Այդ ամենը շատ լավ անում են իմ թիմակիցները և մեր փայլուն իրավաբանները։ Շնորհակալ եմ հանրությանը, քաղաքական և հանրային շրջանակներին՝ անկեղծ աջակցության և ճշմարտությանը հետամուտ լինելու համար։
Փոխարենը ես ուզում եմ խոսել մի հարցի մասին, որ բոլորն իրար տալիս են։ Ինչո՞ւ նույնիսկ ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, և ե՞րբ Հայաստանում կլինեն փոփոխություններ դեպի լավը։
Այս կարևորագույն հարցերին ես ուզում եմ հարցով պատասխանել։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն ծրագրային, առանց թշնամանքի, առանց սպառնալիքի ու ատելության։ Մի՞թե 8 տարին հերիք չէր երկրում նման մթնոլորտ ձևավորելու համար։ Իսկ դրվե՞լ է արդյոք նման խնդիր։
Իմ խորին համոզմամբ, Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ մենք ի վերջո հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մեկ ընդհանուր նավի մեջ։ Պաշտոնը, մանդատը, անհատական նեղ շահն անիմաստ են, եթե մեր ընդհանուր նավը վթարվի։
Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել՝ ունեցվածքս փրկելու համար։ Իրականում լրիվ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում։
Մեր ամենամեծ խնդիրների աղբյուրն անտարբերությունն է, որը գալիս է ընդհանուր տան, ընդհանուր խնդիրների գաղափարը խորությամբ չգիտակցելուց և չզգալուց։ 
Այս մտածողությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, իրար լսելու կարողություն, դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, և մեկ ու միակ հայրենիքի ընկալում։ Ցավոք, մենք հիմա դա չունենք։
Եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների (իսկ մենք հիմա գնում ենք հենց այդ ուղղությամբ), ապա տուժելու են բոլորը։ Հաղթող չի լինելու, կորուստները լինելու են բոլորինս։
Ես վերջին շրջանի իմ հանրային գործունեությունը կառուցել եմ ներքին համերաշխության գաղափարի շեշտադրմամբ։ Սա այն հիմնաքարն է, որի վրա պետք է կառուցվի մեր հետպատերազմյան վերականգնումը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով է՛լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։
Մեր երկիրն ունի շատ լուրջ խնդիրներ, մենք առաջիկայում պարտավոր ենք լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել եզակի ճիշտ լուծումները։ Բայց ես վստահ չեմ, որ մենք սա գիտակցում ենք։ Մեր ժողովուրդը բաժանված է ճամբարների, մեր ունակ կադրերը, մասնագետները, փորձ ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն։ Պարզ ասած՝ նրանք անտեսված են, քանի որ «յուրային» չեն։ Սփյուռքին նայում ենք որպես օտարի, ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու։ Այս մթնոլորտով ո՞ւր ենք գնում։
Ինձ ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին մեր պատկերացումները։ Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։
Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ։
Ո՞նց կարելի էր նման բան թույլ տալ։
Ես հարցնում եմ ու ինքս, ցավոք, գիտեմ պատասխանը։ Այս ամենը մենք կարողացանք թույլ տալ հենց այն պատճառով, որ չունենք միասնական երկրի, միասնական խնդիրների զգացողություն։ Իմ կառուցած արձանը և Նոյյան Տապանը, բացի մեր երկրին տնտեսական օգուտներից, ունեն նաև խորհրդանշական շատ ավելի կարևոր իմաստ՝ միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է