Լրահոս 24/7
06.07.2026

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։

«Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշեց Հարություն Բոգարյանը։

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, օրեր անց՝ հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ 

1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ 1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։

1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։ 1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։

1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։ 1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։ 1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։

1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։

Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ»,«Ռուսական տապան»,«Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»…

Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։ 

Լրահոս
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան
13:45
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան
Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ
13:31
Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ
Որևէ մեկը չպիտի պլստա. վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
13:21
Որևէ մեկը չպիտի պլստա. վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
Պետք է գույքագրման ենթարկենք «ՀՀ-ՌԴ հարաբերություններ» հասկացությունը․ վարչապետ
13:04
Պետք է գույքագրման ենթարկենք «ՀՀ-ՌԴ հարաբերություններ» հասկացությունը․ վարչապետ
Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան
12:47
Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան
«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան
12:33
«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան
ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար
12:13
ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համար
Դպրոցաշինության ծրագրերում կիրառվում են Ասիական զարգացման բանկի շրջանակում մշակված նախագծերը
12:05
Դպրոցաշինության ծրագրերում կիրառվում են Ասիական զարգացման բանկի շրջանակում մշակված նախագծերը
Պետք է անենք այն, ինչի մասին 8 տարի խոսում ենք, բայց չենք անում. Փաշինյան
11:56
Պետք է անենք այն, ինչի մասին 8 տարի խոսում ենք, բայց չենք անում. Փաշինյան
Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. վարչապետ
11:43
Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. վարչապետ
Փորձ է արվում խլել ղարաբաղյան ողբերգությունը ճանաչելու իրավունքը.  Աթանեսյան
11:23
Փորձ է արվում խլել ղարաբաղյան ողբերգությունը ճանաչելու իրավունքը. Աթանեսյան
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է. Օվերչուկ
11:18
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է. Օվերչուկ
Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է. Ամիրբեկով
11:15
Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է. Ամիրբեկով
Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի դեմ. Զախարովա
11:02
Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի դեմ. Զախարովա
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Արթուր Խաչատրյան
16:46
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Արթուր Խաչատրյան