Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շինարարական փնթիությունը մեր քաղաքում համատարած է, և դրա դեմ կա մի մեթոդ՝ գրագետ վարչարարություն։
«Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք է բողոքներ, ինստանցիաներով գրեն այդ շինարարները։ Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա», – ասել է քաղաքապետը։
«Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք», – նշել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ իր համբերությունը սպառվել է այս առումով։













