Լրահոս 24/7
06.07.2026

Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով. Շարմազանով

Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով. Շարմազանով

«Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։ Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի, առանց Արցախի հիշատակման, առանց Ցեղասպանության ճանաչման, կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության։

«Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավելի ձայները դրան խանգարում են։

Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։

Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։

Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում, որ հերթով բոլորի հետևից գնում են։

Թե բա՝ միջազգային սկանդալ է, որ Օլիմպավանը խուզարկում են։

Այ ձեր ցավը տանեմ՝ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։

Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց, ո՞ր միջազգային կառույցը ծպտուն հանեց։

Նրանց պետք է առանց «պատմական կաղապարների» Հայաստան։

Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։

Բայց միայն դատապարտելով հարց չի լուծվում։

Ասածս ի՞նչ է… Կյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։

Բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր կասեն՝ բա ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում, պատասխանեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել այս վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը, ու ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։

Ավելին՝ ասել եմ և էլի կասեմ՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։

Իսկ ՀՀԿ-ն թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրարշավի ընթացքում և թե՛ ընտրություններից հետո ասել է, որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի»,- գրել է Շարմազանովը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է