Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը անդրադարձել է թեկնածուների զանգվածային ինքնաբացարկներին։
«Դա մեր գաղտնի պլանի մասերից է»,-ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բոլորը իրենց թիմակիցներն են․ «Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»,-շեշտել է ռուսաստանահայ գործարարը։













