Լրահոս 24/7
10.07.2026

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Թալին խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի տարածքային խորհրդի նախագահ Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։

«Իմ սիրելի՛ ժողովուրդ,

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։

Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։ 

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին,  ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։ 

Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։

Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»,- ասվում է գրառման մեջ

Լրահոս
Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան
16:55
Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան
Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿ
16:31
Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿ
Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան
16:25
Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան
Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է
16:05
Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է
ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը
15:58
ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը
15:43
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը
Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ
15:24
Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան
14:59
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան
Անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը
14:39
Անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը
Կրեմլի խոսնակն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին
14:13
Կրեմլի խոսնակն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին
Շատ էին ուզում հորս դատարան բերել՝ բժիշկները չթույլատրեցին․ Լևոն Քոչարյան
13:33
Շատ էին ուզում հորս դատարան բերել՝ բժիշկները չթույլատրեցին․ Լևոն Քոչարյան
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
13:12
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին
12:52
Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին
Նախկին նախագահի որդին և ևս 3 անձ կալանավորվել են
12:43
Նախկին նախագահի որդին և ևս 3 անձ կալանավորվել են
Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու․ Սոնա Ղազարյան
12:26
Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու․ Սոնա Ղազարյան