ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում գլխ․ շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․․
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»:













