Լրահոս 24/7
16.07.2026

Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև

Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո գտնվում են «իրական խաղաղության» պայմաններում և ակտիվորեն վերականգնում են առևտրային կապերը։ Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է պնդել, որ վերջնական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, խնդրահարույց կետը Հայաստանի սահմանադրության նախաբանն է, որտեղ հղում կա խորհրդային շրջանի այն փաստաթղթին, որով նախատեսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում անցկացվող ֆորումի շրջանակներում պարբերականին տված հարցազրույցում ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այն արդեն իսկ իրականություն է, և ոչ թե լոկ թղթի վրա գրված հայտարարություն։

«Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են իրական խաղաղության պայմաններում և վերականգնում են առևտրային կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։ Սակայն Բաքուն պնդում է, որ վերջնական համաձայնագրի ստորագրումից առաջ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ»,- ասել է Հաջիևը։

Ըստ նրա՝ սահմանադրության փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են։

«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք համարում ենք մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր Սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով։ Երբ այդ հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- ընդգծել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է