Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանիմիջև համաձայնեցմանը 3+3 պլատֆորմի անդամ երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների հերթականության շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։
«3+3 պլատֆորմի առաջին փորձագիտական նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին՝ 2026 թվականի Պիտերյան ֆորումի շրջանակներում, մասնակիցները ակտիվորեն արտահայտվել են կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին՝ առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք այս մոտեցումը»,- հայտարարել է Զախարովան։













