Լրահոս 24/7
20.07.2026

Գարեգին Նժդեհի պողոտայում բաց ավազը դրված է մայթերի կողքին, և դա անընդունելի է. Ավինյան

Գարեգին Նժդեհի պողոտայում բաց ավազը դրված է մայթերի կողքին, և դա անընդունելի է. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի հուլիսի 20-ի գործակարգավարական խորհրդակցության նիստը սկսվեց Տիգրան Ավինյանի կողմից նորանշանակ պաշտոնյաների՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի ներկայացմամբ: Ի թիվս այլնի, Երևանի քաղաքապետին զեկուցեցին, որ հաշվետու ժամանակահատվածում «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գծի հեռախոսահամարին գրանցված և վերացված ջրագծի վթարների քանակը թվով 160 է: Գրանցված կոյուղագծի վթարների քանակը թվով 480 է, վերացված՝ 452, կատարողականը՝ 94%: Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված բետոնյա ծածկույթի մակերեսը կազմել է 1146 քառակուսի մետր, վերականգնված է 16 քառակուսի մետր: Իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 34 է, հիմնանորոգված դիտահորի քանակը՝ թվով չորս, մաքրված անձրևատար դիտահորի քանակը՝ 182:

Նշվեց նաև, որ հուլիսի 3–17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի սպասարկման տարածքում տեղի են ունեցել թվով 22 գազանջատումներ, որոնցից 6-ը՝ պլանային, 16-ը՝ վթարային: Տիգրան Ավինյանն ասաց, որ ուզում է Եղվարդի խճուղում տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: «Եղվարդի խճուղում զուգահեռ 3 պրոյեկտ է իրականացվում, որոնցից առաջինը «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից է իրականացվում՝ գազաֆիկացման աշխատանքների, նոր խողովակաշարի անցկացման պրոցեսն է: Դրանից բացի, քաղաքապետարանի ծրագրով ոռոգման գծի անցկացման պրոցեսն է ընթանում, և մեկ պրոյեկտ կա մասնավորի կողմից՝ կոյուղատար համակարգի անցկացման պրոցես է իրականացվում: Երեք ուղղությամբ էլ վարչարարություն է իրականացվել, այս պահի դրությամբ արդեն աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են, որպեսզի ասֆալտբետոնյա ծածկույթը վերադառնա նախնական տեսքին»,- տեղեկացրին նրան:

Ավինյանը հիշեցրեց. «Այս տեսակ աշխատանքները, բացի նրանից, որ պետք է իրականացվեն ժամանակին, բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ՝ այն կանոնների, որոնք սահմանել է Երևան քաղաքի ավագանին: Եվ այստեղ ևս մի խնդիր արձանագրեմ. արդեն Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի պողոտայում, էլի բաց ավազը դրված է մայթերի կողքին, և դա անընդունելի է»: Նրան պարզաբանեցին, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում արդեն 18 արձանագրություն է կազմվել տարբեր շինարարական աշխատանքների ուղղությամբ, ամբողջ քաղաքով, բոլոր վարչական շրջանների կողմից իրականացվել են այդ արձանագրման և տուգանման պրոցեսները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է