Լրահոս 24/7
20.07.2026

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար։

Հուլիսի 19-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։

Արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։

«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվել։ Հայաստանն այս ընթացքում արդեն իսկ որոշ ապրանքների արտահանում իրականացրել է դեպի Եվրամիության երկրներ։ Եվրամիությունը նախատեսում է նաև հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկել՝ որպես աջակցություն Հայաստանին ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին։

Լրահոս
Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը
16:55
Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը
Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից
16:35
Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից
«Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ
16:10
«Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
15:45
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
15:34
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:13
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանից դիմել է Նիկոլ  Փաշինյանին
15:07
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:48
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել
14:31
Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել
Ռուսաստանը հաշվի կառնի Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված փորձը․ Պեսկով
14:18
Ռուսաստանը հաշվի կառնի Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված փորձը․ Պեսկով
Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
13:52
Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
13:35
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին․ Մանե Թանդիլյան
13:16
Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին․ Մանե Թանդիլյան
Հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ ենք ստացել․ Բաղայի
12:54
Հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ ենք ստացել․ Բաղայի
Ռուբիոն հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ
12:39
Ռուբիոն հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ