Լրահոս 24/7
21.07.2026

Հարյուրավոր միլիոն դրամների գույքի ապօրինի ծագման վերաբերյալ դատական հայց և ճանապարհ դեպի Ազգային ժողով․ Մանուչարյանների ընտանիքի ոդիսականը

Հարյուրավոր միլիոն դրամների գույքի ապօրինի ծագման վերաբերյալ դատական հայց և ճանապարհ դեպի Ազգային ժողով․ Մանուչարյանների ընտանիքի ոդիսականը

Ավելի քան երկու տասնամյակ Բերդ խոշորացված համայնքում իշխանությունը նույն ընտանիքի շուրջ է կենտրոնացած։ Այսօր այդ ընտանիքի ներկայացուցիչներից մեկը՝ Անուշավան Մանուչարյանը, պատգամավոր դառնալու հավակնություն ունի, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործ, որով Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել հարյուրավոր միլիոն դրամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք և դրամական միջոցներ։

Ինչպե՞ս եղավ, որ տասնամյակներ շարունակ Բերդում իշխանության առանցքում գտնվող ընտանիքն այսօր հայտնվել է նման ծավալի հակակոռուպցիոն դատավարության կենտրոնում։ Եվ ինչո՞ւ է այդ նույն ընտանիքի ներկայացուցիչը հենց հիմա ճանապարհ ընկել դեպի Ազգային ժողով։

Բերդի տարածաշրջանի բնակիչների համար Մանուչարյան ազգանունը նորություն չէ։

Տարիներ շարունակ այն նույնացվել է համայնքային իշխանության, վարչական լծակների, քաղաքական ազդեցության և որոշումների կայացման հետ։

Փոխվել են կառավարությունները, փոխվել են մարզպետները, համայնքների ղեկավարները, քաղաքական ուժերն ու նույնիսկ վարչատարածքային քարտեզը։

Սակայն մեկ բան գրեթե չի փոխվել՝ նույն ընտանիքի ներկայությունը տարածաշրջանի իշխանական համակարգում։

Համակարգ, որտեղ նույն ընտանիքի անունը շարունակաբար կապվել է կառավարման, քաղաքական ազդեցության և հանրային որոշումների հետ։

Երբ որևէ ընտանիք այսքան երկար ժամանակ մնում է իշխանության առանցքում, հանրությունն անխուսափելիորեն սկսում է տալ մի քանի պարզ հարց։

Արդյո՞ք այդ տարիները ծառայել են համայնքի զարգացմանը։

Արդյո՞ք իշխանությունը ծառայել է բնակչին, թե՞ աստիճանաբար դարձել է ընտանեկան ազդեցության պահպանման միջոց։

Հակակոռուպցիոն դատարանի ուշադրության կենտրոնում

Գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա։

Պատասխանողներն են՝

  • Հարություն Կալինի Մանուչարյանը,
  • Նաիրա Յուրիկի Մանուչարյանը,
  • Անուշավան Հարությունի Մանուչարյանը,
  • Աննա Գագիկի Մելիքյանը։

Գործում հիշատակվում է նաև «ՀԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որը, ըստ դատախազության, կարող է առնչություն ունենալ գործով քննվող հանգամանքների հետ։

Երբ նման ազդեցություն ունեցող ընտանիքի նկատմամբ պետությունը ներկայացնում է հարյուրավոր միլիոն դրամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ, դա դադարում է լինել միայն դատական գործընթաց։

107 միլիոն 750 հազար դրամ արժողությամբ բնակելի տուն

Դատախազության ներկայացրած հայցի հրապարակված մասից պարզ է դառնում, որ պահանջի շրջանակում ընդգրկված է առնվազն մեկ բնակելի տուն, որի արժեքը գնահատվել է 107 միլիոն 750 հազար դրամ։

Սակայն սա ընդամենը այն գույքն է, որի արժեքը հրապարակված դատական ակտում բացահայտված է։

Գործում հիշատակվում է նաև մեկ այլ անշարժ գույք, որի արժեքը հրապարակված տարբերակում չի նշվում։

Ի՞նչ օրինական եկամուտներով է ձևավորվել նման արժեք ունեցող գույքը։

Դատախազությունը վիճարկում է նաև երկու խոշոր դրամական գումարների օրինական ծագումը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 50 միլիոն դրամ։

Դատախազության պնդմամբ՝ այդ միջոցների օրինական ծագումը հիմնավորված չէ ներկայացված տվյալներով, և դրանք ևս ենթակա են բռնագանձման։

Խոսքը վերաբերում է մի ընտանիքի, որի ներկայացուցիչներն ավելի քան երկու տասնամյակ առանցքային դեր են ունեցել Բերդի տարածաշրջանի կառավարման համակարգում։

Ինչո՞ւ հենց հիմա՝ դեպի Ազգային ժողով

Երբ խորհրդարան է գնում մի անձ, որի ընտանիքի նկատմամբ պետությունը ներկայացրել է հարյուրավոր միլիոն դրամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ, հասարակությունն իրավունք ունի պահանջելու առավել բարձր չափանիշներ, առավել մեծ թափանցիկություն և առավել համոզիչ բացատրություններ։

Խորհրդարանը պարզապես հերթական պետական մարմին չէ։

Եվ այնտեղ հայտնվող յուրաքանչյուր պատգամավորի կենսագրությունն ու հանրային հեղինակությունը դառնում են հանրային քննարկման առարկա։

Ավելի քան երկու տասնամյակ Բերդի տարածաշրջանում ազդեցություն ունենալուց հետո ամենակարևոր հարցը հետևյալն է։

Ի՞նչ արդյունք է ստացել Բերդը։

Արդյո՞ք երիտասարդները մնացել են իրենց համայնքներում։

Արդյո՞ք համայնքային սեփականությունը պաշտպանվել է։

Արդյո՞ք պետական միջոցները ծառայել են բացառապես հանրային շահին։

Արդյո՞ք յուրաքանչյուր բնակիչ ունեցել է հավասար հնարավորություն՝ անկախ իր քաղաքական հայացքներից։

Սրանք հարցերն են, որոնց պատասխանները հնարավոր չէ փոխարինել նախընտրական գեղեցիկ խոսքերով։

Երկու տասնամյակը բավարար է, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն։

Անմեղության կանխավարկածը երբեք չի նշանակում հանրային լռություն։

Այն չի նշանակում, որ քաղաքացիները չեն կարող հարցնել, թե ինչպես է ձևավորվել հարյուրավոր միլիոն դրամների ունեցվածքը։

Այն չի նշանակում, որ հանրությունը պետք է հրաժարվի գնահատելու երկու տասնամյակի իշխանության արդյունքները։

Ժողովրդավարությունը հենց դրա մասին է։

Քաղաքական գնահատականը տալիս է հասարակությունը։

ԹԻՎ1 Մեդիայի հիմնադիր
Էդգար Բաբայան

Լրահոս
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
16:58
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:41
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
16:35
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
16:29
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
16:21
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
16:12
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
16:00
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
15:53
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
15:18
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
14:55
Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
14:49
Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
14:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԹ ԱԳ նախարարին
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
14:24
Վառ ու բորբոքված երևակայության արդյունք է՝ ԲՀԿ-ն զրպարտության հիմքով կդիմի դատարան ընդդեմ Վիգեն Ավետիսի. Տոնոյան
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
14:11
«Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են համարվել պատերազմական հանցագործություն
Դատարան են հանձնվել Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
13:55
Դատարան են հանձնվել Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը