Լրահոս 24/7
21.07.2026

Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ

Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ

Իսրայելական հետախուզությունը կարծում է, որ Իրանն անցյալ աշնանն իր ուրանի հարստացման հազարավոր ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռան տակ գտնվող նոր ստորգետնյա համալիրի թունելներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։

Այս տեղեկատվությունը մեծացնում է Իսրայելի և ԱՄՆ-ի մտահոգությունները, որ Թեհրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը նոր վայրում, նշում է թերթը։

Թերթի աղբյուրների համաձայն՝ Իսրայելն այս հետախուզական տեղեկատվությունը փոխանցել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ ցենտրիֆուգները տեղափոխվել են Փիկաքս լեռան օբյեկտ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։

Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի Փիկաքս լեռանը՝ ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրման ֆոնին։ Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությունն արել է հուլիսի 13-ին լրագրող Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։

Փիկաքս լեռը գտնվում է Իրանի կենտրոնում՝ Նաթանզի ուրանի հարստացման գործարանից 1,5 կիլոմետր հեռավորության վրա, որը լրջորեն վնասվել էր 2025 թվականի ամռանը՝ ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Փիկաքս լեռան տակ գտնվող օբյեկտը, որի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, չի տուժել ռմբակոծությունից։

Հուլիսի սկզբին Վաշինգտոնում գտնվող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը (ISIS)՝ նոր արբանյակային պատկերների վերլուծության հիման վրա, հայտնել է, որ համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է