Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ 2026 թվականի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին, իսկ 15%-ը՝ հակաշաքարային դեղերին։
Այս բաշխումը ցույց է տալիս, որ դեղորայքային փոխհատուցումների զգալի մասն ուղղվում է լայն տարածում ունեցող քրոնիկ հիվանդությունների շարունակական բուժման ապահովմանը։














