Լրահոս 24/7
23.07.2026

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումից։

«Ի զարգացումն բարձրագույն մակարդակով վերջերս ունեցած շփումների՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ:

Ուկրաինական հիմնախնդրի քննարկման ժամանակ Ս. Լավրովը ամերիկացի գործընկերոջն է փոխանցել տեղեկություններ մարտական շփման գծում տիրող իրական դրության մասին և շեշտել կիևյան ռեժիմին սպառազինություններով հետագա սնուցման անթույլատրելիությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը, որոնք մինչ օրս ձգտում են Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնել:

Ս. Լավրովը վերստին հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը և հավատարմությունը այն առաջարկներին, որոնք ներկայացվել էին ամերիկյան կողմից Անկորիջում նախագահներ Վ. Պուտինի և Դ. Թրամփի հանդիպման ժամանակ, և որոնց ռուսական առաջնորդը տվել էր իր համաձայնությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին, այդ թվում՝ Պարսից ծոցում տիրող իրավիճակին:

Ս. Լավրովը և Մ. Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի և ՆԱՍԱ-ի (NASA) միջև լիարժեք շփումների վերսկսումը, ինչպես նաև արտահայտվել են հօգուտ միջխորհրդարանական փոխանակումների և մշակույթի ոլորտում կապերի զարգացման:

Ուշադրություն է դարձվել նաև Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության պայմանների նորմալացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին երկու երկրների մասնակցության շրջանակներում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է