ԱՄՆ-ի Սենատը արդարացրեց նախագահ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, – հայտնում է CNN-ը:
Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:
Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց Կոնգրեսի վերին պալատի 48 անդամ՝ մեղադրանքի առաջին կետով և 47 անդամ՝ մեղադրանքի երկրորդ կետով: Մեղավոր ճանաչելուն դեմ քվեարկեց 52 սենատոր: Պաշտոնանկության համար պահանջվում էր սենատորների ձայների 2/3-ը:
Այսպիսով, Սենատը հրաժարվեց ընդունել մեղադրանքը, որը դեկտեմբերին առաջադրվել էր Դոնալդ Թրամփին՝ Ներկայացուցիչների պալատի կողմից:

















