«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,-ասացին կոմիտեից։













