Լրահոս 24/7
06.08.2026

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Կառավարության օգոստոսի 6-ի նիստում ընդունված որոշմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեում կատարվել է շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ ՀՀ մարզերում մանկապարտեզների շինարարական ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով։

Ֆինանսական հատկացումները կուղղվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես նախատեսվում է ավարտին հասցնել 35 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, մեկնարկել ևս 8 մանկապարտեզի հիմնանորոգումը, ինչպես նաև իրականացնել լրացուցիչ աշխատանքներ արդեն կառուցված կամ հիմնանորոգված 18 մանկապարտեզում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկացվող միջոցների մեծ մասը կուղղվի ավարտական փուլում գտնվող մանկապարտեզների շինարարությանը։ Միաժամանակ ֆինանսավորում կստանան նաև նոր մեկնարկող ծրագրերն ու այն մանկապարտեզները, որոնցում հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն կա։

Բացի այդ՝ ֆինանսավորում կհատկացվի ևս 8 մանկապարտեզի տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։ Նախագծով նախատեսված են նաև միջոցներ՝ «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող դպրոցների շենքային ապահովվածության բարելավման դրամաշնորհային ծրագրի շրջանակում խորհրդատվական, ուսուցման և նախագծային ծառայությունների ֆինանսավորման նպատակով։

Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ հատկացվող միջոցները կօգնեն ավարտին հասցնել ոչ միայն մանկապարտեզների շենքերի, այլև հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ ապահովելով ամբողջական արդյունք:

Ֆինանսավորման փաթեթում ընդգրկված են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տասնյակ մանկապարտեզներ։

Ծրագրերի մի մասով հատկացվում են պայմանագրերի մնացորդային գումարները և բակերի բարեկարգման համար անհրաժեշտ միջոցները, մյուսներում ֆինանսավորվում է շինարարության մեկնարկը, իսկ արդեն ավարտված օբյեկտներում՝ լրացուցիչ աշխատանքների իրականացումը։

Ըստ հիմնավորման՝ մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 8.2 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում, որից այսօր ընդունված որոշմամբ՝ կհատկացվի 5.6 մլրդ դրամը, իսկ մնացած մասը՝ ըստ անհրաժեշտության ծրագրերի իրականացման ընթացքում։

Որոշմամբ կապահովվի Կառավարության «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և վերանորոգման» ծրագրի շարունակական իրականացումը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է