Լրահոս 24/7
12.08.2026

Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան

Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան

«Նայեք հանձնաժողովի վերջին նիստերը, դրանց հաճախականությունը և կհասկանանք, թե այն երբ է պարապուրդի մատնված եղել»,- ԱԺ միջանցքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ընտրել ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Նա նկատեց, որ վերջին 5 տարվա ընթացքում հանձնաժողովը գրեթե պարապուրդի է մատնված եղել, տարին 1-2 անգամ է հավաքվել։

«Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային պրոցեսը , մեր հանրությանն էլ ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերել՝ Եվրոպայի հետ իրապես առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատացնելու ենք այն , որ ժողովուրդն էլ տեսնի, որ իրենց ասածը թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է։ Դուք տեսնելու եք, թե մենք ինչ տեմպերով ենք աշխատացնելու այդ հանձնաժողովը»,- ասաց Կարապետյանը շեշտելով որ Հայաստանը պետք է մի քանի գործընկեր ունենա, որ տնտեսությունը կայուն լինի։

 Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուի անունը կհնչեցնեն վաղվա նիստում։

 «Որ Եվրոպայի հետ նախ դատական համակարգի աշխատանքը լավանա, որպեսզի այս տխուր վիճակը չլինի, այլ ինստիտուտների հարցը առևտրաշրջանառությունը լավանա։ Մենք անունը դնում ենք, թե իբր երկիրը եվրոպամետ ուղղություն ունի, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամ քիչ է քան ԵԱՏՄ-ի հետ, ինստիտուտների առումով էլ Եվրոպայի լավ ինստիտուտները չենք վերցնում, վերցնում ենք միայն անունը, բրենդը, մարկեթինգը, բայց չենք վերցնում կարևորը՝ դատական իշխանության ազատությունը, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, որը Եվրոպան կարող էր տալ»,-հայտարարեց  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է