Լրահոս 24/7
12.08.2026

Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի

Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ պատերազմը և ազատի Իրանի կողմից Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար նախատեսված արգելափակված միջոցները։ Այս մասին Press TV-ի հաղորդմամբ, ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (SNSC) նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային Թեհրանում Չինաստանի դեսպան Զոնգ Պիյուի հետ հանդիպման ժամանակ։

«Քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխում իր վարքագիծը և չի ընդունում Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի վերաբացվի», – հանդիպման ժամանակ ասել է Ռեզային։

Նա  հերթական անգամ հիշեցրել է, որ եթե Իրանը և Օմանը համաձայնության գան ջրային ճանապարհով տարանցիկ ուղիների վերաբերյալ, այդ համաձայնագիրը որևէ ազդեցություն չի ունենա Իրանի՝ նեղուցը վերաբացնելու որոշման վրա։

Հունիսին Իրանը և ԱՄՆ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (MoU), որը թույլ է տվել Իրանին կառավարել նեղուցը և աստիճանաբար վերականգնել տարանցումը նորմալ մակարդակի՝ ԱՄՆ-ի կողմից երկրի նկատմամբ պատժամիջոցների և շրջափակման վերացման դիմաց։

Սակայն, Իրանը վերականգնեց սահմանափակումները Հորմուզում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խախտեց փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ փորձելով խաթարել Իրանի կողմից նեղուցի կառավարումը։

Իրանում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ռեզային բարձր է գնահատել Չինաստանի որոշումը՝ դեմ լինել մարտ ամսին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված հակաիրանական և անօրինական բանաձևի նախագծին։ 

«Մենք կարծում ենք, որ Իրանը, բացի իր ուժից, օժտված է խոհեմությամբ և իմաստությամբ և ունակ է կառավարել իրավիճակը», – ասել է նա։

Իրանի անվտանգության ղեկավարը նաև X-ում հաղորդագրություն է հրապարակել Հորմուզի նեղուցի խնդրի վերաբերյալ։

«Իրանի ուղերձը հստակ է. Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել պատերազմն ու շրջափակումը, չի ազատել Իրանի սառեցված ակտիվները և չի համաձայնել տարածաշրջանային հրադադարի, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում»,- ասել է Ռեզային՝ հավելելով, որ մինչև բոլոր պայմանները չբավարարվեն, նեղուցը կմնա փակ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է