Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է։ Նրա խոսքով՝ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում։
«Դա նաև կապված է միջազգային տրենդների հետ, նաև կապված է նրա հետ, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է, որը կարևոր նորություն է»,- հավելել է վարչապետը և նշել, որ կարևոր է, որ ոլորտում կատարվեն այնպիսի բարեփոխումներ, որ այս դինամիկան ոչ միայն չվնասվի, այլև ակտիվանա։
«Թվային ոլորտում էլ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացվեն»,- հավելել է նա։














