ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ գրել էինք, որ այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:













