Տարածաշրջանում խաղաղության օրակարգը նախաձեռնել է հենց Ադրբեջանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիրկ Լյոլկեի հետ հանդիպման ժամանակ։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը հետագայում ևս շարունակելու է ջանքերը՝ խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ, և որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է։













