Լրահոս 24/7
13.08.2026

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

Եվրամիության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը,  տեղի է ունեցել օգոստոսի 12-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մկրտչյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Քննարկման առանցքում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և մարդու հիմնարար իրավունքների ոլորտներին վերաբերող առաջարկությունների կատարման ընթացքը։

Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է Գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը և ՆԳ նախարարության հանձնառությունն է ապահովել հենանիշների ամբողջական կատարումը։

Ընդգծվել է, որ արդեն իսկ կատարվել է երրորդ և չորրորդ ուղղություններով առաջարկություններից բխող 72 գործողություններից 41-ը, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

ՆԳ նախարարի համակարգմամբ՝ Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական շեշտադրումը օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման ուղղությամբ է։Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման առաքելության երկու այց Հայաստան։ Հոկտեմբերին գնահատվելու է Գործողությունների ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին՝ երրորդ և չորրորդ ուղղություններով արձանագրված առաջընթացը։

Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են հանցավորության կանխարգելման ռազմավարությանն ու դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակմանը։ Նշվել է, որ փաստաթղթերի նախագծերը մշակված են, և աշխատանքներ են իրականացվում դրանց հետագա լրամշակման ու մինչև տարեվերջ ռազմավարության ընդունման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի երրորդ և չորրորդ ուղղություններով սահմանված գործողությունները։

Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ հստակեցնելով հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է