Լրահոս 24/7
13.08.2026

TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան

TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան

TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը բավականին թափանցիկ է եղել այս ամբողջ ընթացքում և միշտ ներկայացրել է, թե գործընթացի վերաբերյալ ինչ է ընթանում: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի մտահոգություններին: 

Նրա խոսքով՝ պատգամավորի բոլոր հարցերի պատասխանները, ըստ էության, տրված են ՀՀ-ի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում:

«Համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք, որից հետո գործընթացը կմտնի իրավական ուժի մեջ: Կարծեմ սեպտեմբերին ՍԴ-ում է քննարկվելու»,- տեղեկացրեց Խանդանյանը:

Նրա խոսքով՝ TRIPP-ը ոչ միայն երկաթուղի է, այլև ճանապարհ, այլ տիպի ենթակառուցվածքներ, որոնց նկատմամբ Հայաստանը պահպանելու է իր ինքնիշխանությունը և իրավազորությունը, իսկ այս պահին ընթանում են տեխնիկական ուսումնասիրությունները, իրագործելիության ուսումնասիրությունները:

Խանդանյանը հիշեցրեց՝ ԱՄՆ-ում ստեղծվել է հիմնադրամ, որը ներդրումներ է կուտակում նախագծի իրականացման համար: 

«Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կտեսնենք շինարարական աշխատանքներ, որոնք կլինեն շատ կարևոր»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Գալստյանի հարցին՝ դա սպառնալի՞ք է, թե անվտանգության երաշխիք, պատասխանեց՝ միանշանակ, անվտանգության երաշխիք է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է