Լրահոս 24/7
17.08.2026

Թող՝ էդ պոետիկ զեղումներն իրենց տանն անեն. Ռուբինյան

Թող՝ էդ պոետիկ զեղումներն իրենց տանն անեն. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, դիմելով ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանին, խնդրեց իր խոսքը փոխանցել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ նշելով, որ վերջին երկու օրվա ընթացքում խորհրդարանի նիստերը հիշեցնում են 8-րդ գումարման ԱԺ-ի նիստերը։

«Խնդրում եմ փոխանցել ԱԺ նախագահ Ռուբինյանին, որ վերջին երկու օրվա ընթացքում ԱԺ նիստերը վերածվում են 8-րդ գումարման նիստերի։ Երեկ խոսում էր բոքսից, այսօր՝ առողջությունից»,– ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ինքը փորձում է պահպանել բարեկիրթ և բնականոն աշխատանքային հարաբերություններ։

«Հորդորում եմ՝ այնպես չլինի, որ բարեկրթության նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրված կողմը ես մնամ։ Բոքսի գնացողներ էլ կան մեզ մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ես ձեզ ասեմ»,– հայտարարեց պատգամավորը։

Կարապետյանը հավելեց, որ իր նպատակը ԱԺ նիստերը 8-րդ գումարման նիստերի վերածվելուց զերծ պահելն է։

«Ես ուղղակի, որպես վերջին անձ, որն ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ԱԺ նիստերի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այսուհետ։ Չունենանք պոետիկ երեկոներ՝ Տիգրան Կարապետյանի «Ալմ»-ի ֆորմատով»,– ասաց նա։

Նարեկ Կարապետյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

«Տիկին Ղազարյան, փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը՝ իր ետևում նստած։ Բազմիցս եմ կրկնել՝ ինչ ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ վերաբերմունքը ստանալու են իրենք»,– ասաց Ռուբինյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ ԱԺ-ում բարեկրթության պահանջը պահպանվելու է։

Դրան հաջորդեց Նարեկ Կարապետյանի հերթական արձագանքը․

«Ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել մտահոգությունը՝ իրապես առողջապահության և այլ ոլորտների, սակայն մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում՝ չվերածելու այս նիստերը 8-րդ ԱԺ գումարման և չունենալու նոր ԱԽ քարտուղար»,– ասաց Կարապետյանը։

Ռուբեն Ռուբինյանն իր հերթին անդրադարձավ «պոետիկ զեղումներ» ձևակերպմանը՝ նշելով, որ նման արտահայտչամիջոցների կիրառման դեպքում քաղաքական բանավեճում պետք է պատրաստ լինել նաև պատասխան արձագանքների։

«Իրապես շատ լավ է, որ ունենք ԱԽ քարտուղար, շնորհավորում եմ, պարոն Սիմոնյանին այդ նշանակման համար։ Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին․ տիկին Ղազարյան, ձեզ հարց տվող պատգամավորը առաջին հերթին պետք է զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով ու ճարտար լեզվին տիրապետողներով»,– ասաց Ռուբինյանը։

Նա շարունակեց՝ ներկայացնելով իր ընկալումը քաղաքական բանավեճում պոեզիայի և ակնարկների կիրառելիության վերաբերյալ․

«Տրամաբանությունը հետևյալն է․ պոեզիան կամ ընդունելի է՝ որպես որևէ բան հասկացնելուն միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները պետք է պատրաստ լինեն տարատեսակ պոետիկ անդրադարձների։ Կարող են լինել պոետիկ մեջբերումներ, կարող են լինել տեղեր, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտացածին կերպարների հետ»,– նշեց ԱԺ նախագահը։

Ռուբինյանը նաև կոշտ ձևակերպմամբ անդրադարձավ «բոքսի տանձիկների» մասին Կարապետյանի հայտարարությանը։

«Եթե ընդունելի չէ, ես հորդորում եմ, տիկին Ղազարյան, ձեզ հարց տվող պատգամավորին, որի խմբակցության անդամները բացարձակ բոքսի տանձիկ չեն, և ես կհոգամ, որ չվերածվեն բոքսի տանձիկի, հորդորեք՝ թող էդ պոետիկ զեղումներն իրենց տանը, բարեկամներին պատմեն տանձիկի մասին, բայց ոչ՝ հանրային տիրույթում»,– հայտարարեց Ռուբինյանը։

Լրահոս
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել
15:30
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել
Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնալդու
15:15
Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնալդու
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ
14:45
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ
«Իսրայելը հայտնվել է պատերազմներից կախվածության մեջ». Էրդողան
14:33
«Իսրայելը հայտնվել է պատերազմներից կախվածության մեջ». Էրդողան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում հասել ենք 5 նշանակալի ձեռքբերման. Պետրոսյան
13:46
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում հասել ենք 5 նշանակալի ձեռքբերման. Պետրոսյան
Թող՝ էդ պոետիկ զեղումներն իրենց տանն անեն. Ռուբինյան
13:27
Թող՝ էդ պոետիկ զեղումներն իրենց տանն անեն. Ռուբինյան
ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն Սիմոնյան
13:09
ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք․ Արթուր Հովհաննիսյան
12:47
ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք․ Արթուր Հովհաննիսյան
Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
12:44
Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին
12:19
Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին
ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով
12:03
ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով
«Լավ տղա» ինստիտուտը Հայաստանում էլ չկա. Բաղդասարյան
12:00
«Լավ տղա» ինստիտուտը Հայաստանում էլ չկա. Բաղդասարյան
Ադրբեջանը ՀՀ է արտահանել 17.4 մլն դոլարի ապրանք
11:40
Ադրբեջանը ՀՀ է արտահանել 17.4 մլն դոլարի ապրանք
Կարո՞ղ է Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք. Մանուկյան
11:26
Կարո՞ղ է Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք. Մանուկյան
Դատախազությունը հայց է ներկայացրել ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքի բռնագանձման պահանջով
11:07
Դատախազությունը հայց է ներկայացրել ՊԵԿ նախկին պաշտոնյայի գույքի բռնագանձման պահանջով