ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox news-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ռմբակոծելով գետնին կհավասարեցնի Օմանը», եթե վերջինս Հորմուզի նեղուցում Իրանի հետ հակամարտության ընթացքում կանգնի իրենց ճանապարհին:
«Եթե Օմանը կանգնի մեր ճանապարհին, մենք նրանց ռմբակոծելով գետնին կհավասարեցնենք»,- հայտարարել է Թրամփը:
Անցյալ շաբաթ Իրանը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Օմանի հետ այն մասին, թե ինչպես վերսկսել Հորմուզի նեղուցի աշխատանքը:
Թրամփը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ուղիղ ոչ պաշտոնական կապի ուղիների առկայությունը և հայտարարել, որ չի շտապում ավարտել պատերազմը:
«Նրանք փոքր-ինչ լավ պոկեր խաղացողներ են, բայց նրանք մեռնում են»,- ասել է Թրամփը Fox News-ի թղթակից Թրեյ Ինգստին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասին:
«Ես որևէ ժամկետ չունեմ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում»,- ավելացրել է նա:













