Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հրազդանի Մեծ կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Առաջնային նպատակը անվտանգ երթևեկության վերականգնումն էր՝ այնուհետև կառույցի շինարարական աշխատանքները ոչ երթևեկելի գոտի տեղափոխելը:
Գործընթացը շարունակվում է կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, թուջե բազրիքների վերականգնման և մի շարք այլ ուղղություններով։ Ամբողջական նախագիծը կավարտվի մինչև տարեվերջ։













