2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է տրամադրել փոխհատուցում՝
- վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մթերվող մինչև 400 տոննա թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 125 դրամ
- վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 125 դրամ։
Մթերման գործընթացի մշտադիտարկումը կիրականացվի մարզպետների աշխատակազմերի կողմից՝ փաստացի մթերված ծավալների հավաստիությունն ապահովելու նպատակով։ Կանխատեսվում է, որ միջոցառման շրջանակում մինչև սեպտեմբերի 1-ը կմթերվի շուրջ 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։













