ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուները չընտրվեցին խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուները չընտրվեցին խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում։ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել էր Հայկ Ֆարմանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Դավիթ Ղազինյանը, իսկ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արեգա Հովսեփյանը։
- Հայկ Ֆարմանյան – կողմ՝ 40, անվավեր՝ 1, դեմ՝ 61,
- Դավիթ Ղազինյան – կողմ՝ 40, դեմ՝ 62,
- Արեգա Հովսեփյան – կողմ՝ 40, դեմ՝ 62
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այնուհետև ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ իրենք հանձնաժողովներում առանձին-առանձին են թեկնածուներ առաջադրելու։













