ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին այն բանի համար, որ նա օգտագործել է քրեական ենթամշակույթի բաղադրիչ «գործ տալ» արտահայտությունը։
«Անջատե՛ք պարոն Քոչարյանի խոսափողը․․․ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Չկա որևէ պատգամավոր, որ կարող է այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանել «գործ տալ»»,- նշել է Վահագն Ալեքսանյանը։













