«Մեծագույն պատիվ է եռապատերազմի, մեր երկրի պետական պարտքը 8 մլրդ դրամով ավելացրած, երկիրը ձախողած կուսակցության կողմից բացասական վերաբերմունքի արժանանալը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Սիրելի ժողովուրդ, ՔՊ խմբակցությունը ունի մի բառակույտ որով փորձում է ազդել մարդկանց ենթագիտակցության վրա։ Մասնավորապես ՝ «թալան» «կոռուպցիա». «մարտի 1», «նախկիններ», «հանրապետականներ»…. Դուք ուրիշ «հերոսի» անուն չգիտեք, կարծում եմ այն մեր ժողովրդի բանականությանը վիրավորանք է՝ այդ թեզերն անվերջ անդադար շարունակելը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորները։
Պատգամավորն ասաց, որ ժողովուդրը վատ իրավիճակում է հայտնվել գործող իշխանության քաղաքականության հետևոնք է՝ նկատի ունենալով ՌԴ-ից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները։
«Դա ձեր վարած հակահայկական քաղաքականության արդյունք է»,- եզրակացրեց «Ուժեղ Հայաստան» խմբացության պատգամավորը։













