Կառավարությունը տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար առաջարկում է պետական աջակցության նոր հնարավորություններ՝ նպատակ ունենալով խթանել անասնագլխաքանակի ավելացումն ու մսի և կաթի արտադրության ծավալների ընդլայնումը։
Ծրագրի շրջանակում տնտեսվարողները կարող են օգտվել՝
– 50 տոկոս փոխհատուցումից,
– 0 տոկոս տոկոսադրույքով վարկերից,
– 18 ամիս արտոնյալ վարկային ժամկետից,
– մինչև 1000 գլուխ կենդանի ձեռք բերելու հնարավորությունից։
Աջակցության ծրագրի միջոցով նախատեսվում է նպաստել տավարաբուծության ոլորտի զարգացմանը, տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների ավելացմանը։
Ծրագրի պայմանների և մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է Կառավարության հրապարակած տեսանյութում։













