ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում։ Շնորհավորելով Պետական դրոշի օրվա առթիվ՝ նա վստահեցրել է, որ Ռուսաստանն անգամ ամենաբարդ պայմաններում չի նահանջի ժողովրդաիշխանության սկզբունքներից։
«Ժողովուրդն իշխանության աղբյուրն է։ Մենք ընտրություններ ենք անցկացնում ու կանցկացնենք մեր մեծ երկրի ողջ տարածքում՝ Հեռավոր Արևելքից մինչև Նովոռոսիա և Դոնբաս»,- ասել է Պուտինը։ Նրա համոզմամբ՝ աշնանը կայանալիք ընտրությունները կդառնան միլիոնավոր ռուսաստանցիների կամքի արտահայտումն ու կհաստատեն պետության կայունությունն ու արտաքին սպառնալիքներին դիմակայելու ունակությունը։
Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը. կընտրվի 450 պատգամավոր (225-ը՝ կուսակցական ցուցակներով, 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով)։ Քարոզարշավը մեկնարկում է օգոստոսի 22-ին։ Միաժամանակ, Պետդումայում զգուշացրել են ընտրություններում հնարավոր սադրանքների մասին, իսկ ԱԳՆ-ն կոչ է արել օտարերկրյա պետություններին քվեարկության օրերին արգելել ցույցերը ՌԴ դեսպանատների մոտ։













