Իրանի իշխանությունները թույլատրել են որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Նիզար Ամիդին։
«Իրաքյան նավթ տեղափոխող որոշ նավեր թույլատրվել են տարանցել Հորմուզի նեղուցով»,-նրա խոսքերը մեջբերել է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։
Որոշ ժամանակ առաջ իրանական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իսլամական Հանրապետությունը թույլտվություն է տվել մի շարք իրաքյան նավթատար նավերի տարանցել Հորմուզի նեղուցով՝ չնայած ամենախիստ ռազմական միջոցառումներին և լուրջ անկայունությանը։ Նշվում էր, որ որոշումը կայացվել է Իրաքի կառավարության խնդրանքով։













