Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով «TRIPP» նախագծին, նշել է, որ այն վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը, որն այժմ մասամբ հաղթահարված է։
«Նախագիծը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Երկաթուղին Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ»,- շեշտել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նախագծի իրագործումը նաև բացելու է երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Հայաստանն, այսպիսով, երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։













