Լրահոս 24/7
25.08.2026

Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում. Աբրահամյան

Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում. Աբրահամյան

«Զինված ուժերում գրանցվող մահվան ելքով միջադեպերին արձագանքելիս ՔՊ ներկայացուցիչները՝ ամենավերևից մինչև պաշտպանության նախարար, համեմատության մեջ են դնում նախորդ տասնամյակների վիճակագրության հետ՝ փորձելով ցույց տալ, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, համեմատականության տեսությունն ինքնին ունի դիտարկման ենթակա պարզ պարամետրեր, որոնք համեմատության ենթակա են միայն անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում։

«Այս տեսանկյունից պետք է հետևյալ հակասություններն արձանագրել։

10 տարի առաջ բանակում անձնակազմի թիվն այլ էր՝ իմ մոտավոր գնահատականներով՝ 35-40%-ով ավելի։ Եվ պայմանական 2015 թվականի 8 դեպքը համեմատելի չէ այսօրվա 8 դեպքի հետ։

Երկրորդ, լարված իրադրությունը բավականին մեծ ազդեցություն ունի գրանցվող տարբեր միջադեպերի, այդ թվում՝ ոչ մարտական կորուստների վրա։ Իսկ 2015 թվականը դիվերսիոն պատերազմի շրջանն էր, որի պայմաններում մշտական լարվածություն էր առկա։

Երրորդ հանգամանքն այն է, որ գործող իշխանությունը ոչ մարտական կորուստները բաժանել է երկու խմբի՝ ծառայության հետ առնչություն ունեցող և չունեցող, ինչի հաշվին պաշտոնական վիճակագրությունն էականորեն փոքր է ներկայացվում և, ըստ այդմ, խառնաշփոթ է ստեղծվում նախորդ տասնամյակի թվերի համեմատության մեջ։

Միաճամանակ անհասկանալի է, երբ դեպքերից մի քանի ժամ հետո՝ կամ պաշտոնապես, կամ արտահոսքով, շրջանառության մեջ են դնում դեպքի՝ ծառայության հետ առնչություն չունենալու մասին տեղեկությունը։

Մի խոսքով, նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում, որի պայմաններում նույնիսկ անիմաստ է խոսել ֆունդամենատալ խնդիրներից և դրանց լուծելու հնարավոր սցենարներից»,- գրել է Տ.Աբրահամյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է