Լրահոս 24/7
25.08.2026

Դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան

Դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։

«Առավոտ 7-7.10-ին եկա խուզարկության։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ, դավաճանի սովորական գործելաոճն է»,- խուզարկության ավարտից հետո լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանը։ 

Նա նշեց, որ այս ամենը չի կապում միայն իր երեկվա ելույթի հետ, կարող է ավելորդ խթան է հանդիսացել։

«Այս ամենը կապված է  մեր ընդդիմադիր գործունեության հետ, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու,  չնահանջելու, չկզելու, ամեն ինչի մասին բարձրաձայնելու հետ։  Այս ամեն ինչին պատրաստ ենք։ Առաջին անգամ չէ, շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին»,- ասաց Քոչարյանը։ 

Նրա փոխանցմամբ, առանձնապես ոչինչ չեն տարել տնից։ 

«Որոշման մեջ նշված էին ընկերությունների անուններ, որոնց մասին գաղափար չունեմ, չեմ հասկանում իմ կապն այդ ամենի հետ։  Հերթական անհեթեթությունն է»,- ասաց Քոչարյանը։ 

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն մարդիկ, ուժերը, որոնք կարող են դառնալ դիմադրության ուժի աղբյուր, չեն ենթարկվում, համակերպվում,  բոլորին փորձելու է զսպել. «Նույնը վերաբերում է  եկեղեցուն, Գագիկ Ծառուկյանին, նաև՝ թե մեր մասով, թե մնացածի»։ 

Լ.Քոչարյանի խոսքով, այս ամենը Փաշինյանն անում է, քանի որ կարողանում է. «Ավանդաբար, այն կառույցները, որոնք այս ամեն ինչի հետ շատ մեծ աղմուկ կբարձրացնեին, ոչինչ չեն անում այս դեպքում։ Դեսպանատներ, արևմտյան կառույցներ, կազմակերպություններ՝ քար լռություն է, ոչինչ չկա»։ 

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է գործում, օրենքից դուրս է։ 

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ 

Նա նշեց, որ հոր ու եղբոր՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ձերբակալությունների քաղաքական հետապանդման հետևանք են. «Քաղաքական գործընթաց է, փորձում են իրավական շղարշ տալ, ժողովրդի աչքը ծակող հայտարարություններ անել, բայց տակը դատարկություն է։

Պրոցեսը քաղաքական է, հանգուցալուծումն էլ քաղաքական է լինելու։ Իհարկե, կան քիչ դատավորներ, որոնք կարողանում են անկախ լինել»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է