ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։ Նա միայն հույս է հայտնել, որ տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքի պահպանմամբ։
«Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ ընթանում են շատ բարդ գործընթացներ։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ, և կպահպանվեն հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները»,- ասել է նա՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այդ մասին լրագրողի հարցին։













