Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն իրենց վերահսկողության տակ է։
«Թշնամու ոչ մի ռազմական նավ Պարսից ծոցի ներսում չկա։ Մենք բանակցություններ սկսեցինք Օմանի հետ և համաձայնության եկանք նեղուցի ջրերի և եկամուտների՝ յուրաքանչյուր երկրի բաժնի վերաբերյալ»,- հայտնել են ԻՀՊԿ-ից։













