Լրահոս 24/7
27.08.2026

Դուք կտրվել եք իրականության զգացումից. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին

Դուք կտրվել եք իրականության զգացումից. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին

Շարունակվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածության քննարկումը:

Ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նկատեց՝ նրանք ալտերնատիվ իրականությունում են ապրում կամ չեն հասկանում՝ ինչ է կատարվում:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե նրանք, որոնք ասում են Արցախ կամ խոսում գերիների վերադարձի անհրաժեշտության մասին, ենթարկվում են բռնաճնշումների, հարց ուղղեց պատգամավորին, թե այդ դեպքում նրան կամ խմբակցության անդամներին ինչո՞ւ չեն բռնել:

Հիշեցնենք՝ պատգամավորը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել էր, թե խնդիրը նա չէ, այլ «դատվում և դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, որոնք դեմ են վարվող կուրսին»:

Արձագանքելով դահլիճից հնչող «հերթի մեջ ենք» արտահայտությանը, Ռուբինյանը նկատեց՝ հերթի մեջ չեն:

«Եթե խոսքը Քոչարյանի մասին է, քրեական գործով նա անցնում է ոչ թե որովհետև ասել է Արցախ, այլ որովհետև, ըստ մեղադրանքի, օրինակ՝ մի տարածք է 2 հա առել 40 միլիոն դրամով, փոխանակել մեկ այլ պետական տարածքի հետ, էլի 2 հա, ծախել 1 միլիարդ 740 միլիոն դրամով: Ոչ թե որովհետև ասել է Արցախ, ոչ թե որովհետև ասել է՝ գերիները պետք է վերադառնան: 

Տեսեք. ես ասում եմ՝ գերիները պետք է վերադառնան, զգում եք, չէ՞, ԱԱԾ-ն չեկավ իմ հետևից, որովհետև ես չեմ առել տարածք 40 միլիոն դրամով, որ հետո փոխանակեմ պետական այլ գույքով, կամ որովհետև իմ 2-ամյա որդին միլիոնատեր չէ հիմա: Գուցե դրա՞ համար ԱԱԾ-ն չի գալիս իմ հետևից, այլ ոչ թե նրա համար, որ չէի ասում՝ գերիները պետք է վերադառնան: 

Էդ ի՞նչ բան է. գալիս-ասում եք՝ ով խոսում է գերիների վերադարձի մասին, սենց-նենց… Մենք ենք ամեն օր խոսում դրա մասին: Ձեր կուսակիցները ինձ հետ անընդհատ եկել են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նիստերին: Հարցրեք՝ ես խոսո՞ւմ եմ գերիների մասին, թե՞ չէ»,- հարց ուղղեց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Խաչատրյանի՝ դահլիճից արած ռեպլիկին, թե Փաշինյանը չի թողել, որ Թրամփը գերիներից խոսի, ԱԺ նախագահը տարակուսանք հայտնեց՝ հայտարարելով, թե հրաժարվում է հավատալ, որ Խաչատրյանը իրոք այդպես չի մտածում՝ ճանաչելով նրան: 

«Դուք կտրվել եք իրականության զգացումից, հասկանո՞ւմ եք ձեր ասածի աբսուրդը: Սիրելի՛ բարեկամներ, հանգիստ շարունակեք խոսել գերիների վերադարձի  մասին: Դրա համար չէ, որ ձեզ քրեական հետապնդման են ենթարկում, այլ ենթարկվում եք քրեական հետապնդման, որովհետև դուք կամ ձեր բարեկամները, ենթաադրաբար, քրեական հանցագործություն են իրագործել: Դրա համար էլ գալիս է պատիժը կամ ժողովրդի վրեժը, ինչպես ես անվանում եմ արդարադատությունը»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է