Լրահոս 24/7
27.08.2026

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։

  • 2026թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։ Հունվար-հուլիսի կուտակային աճը կազմել է 7.7%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերության աճը դանդաղել է, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտահանման նվազումը, ներմուծման արագացումը, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս մատնանշում են, որ բարձր ընթացիկ աճը դեռևս ամբողջությամբ չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Հետևաբար, կարևոր են ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը՝ հատկապես արտադրողական, ներդրումային և արտահանելի հատվածների դերի մեծացման միջոցով։
     
  • Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Հուլիսին արտահանման տարեկան անկումը որոշակիորեն մեղմվել է՝ կազմելով 15.7%, սակայն հունվար-հուլիսի կուտակային անկումը խորացել է մինչև 7.9%։ Միաժամանակ, ներմուծման աճը հուլիսին արագացել է մինչև 21.5%, իսկ կուտակային աճը՝ մինչև 7.7%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։ Ուշադրության արժանի է բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 25.7% անկումը, որը կարող է պարունակել ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների ազդեցության առաջին դրսևորումները, թեև հայտնի տվյալներով դրանց առանձին ազդեցության չափը դեռևս հնարավոր չէ հստակ գնահատել, քանի որ առկա մանրամասն ապրանքային տվյալներն ընդգրկում են սահմանափակումների կիրառման միայն սկզբնական ժամանակահատվածը։
     
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվում է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2026թ. հունվար-հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 17.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 26.6%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է պայմանավորված լինել դրանց թերակատարման խնդրով՝ բացասական ազդեցություն ունենալով տնտեսության պոտենցիալի զարգացման վրա:
     
  • Արտերկրից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դարձել է ներքին պահանջարկին և արժութային շուկային աջակցող լրացուցիչ գործոն։ 2026թ. հունվար-հունիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.38 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 587.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ աճելով 2.34 անգամ կամ 134.4%-ով։ Զգալի զուտ ներհոսքը համադրվում է ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվող արժևորման հետ: Այսպիսով, դրամական ներհոսքի աճի պայմաններում շարունակել է արժևորվել ՀՀ դրամը, ինչը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է