Լրահոս 24/7
28.08.2026

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին. Լավրով

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին։

– Հայտնի դարձավ, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին երկու ամսով կալանավորվել են: Փաստացի, մենք տեսանք հայաստանյան իրավապահներին, որոնք մտան այդ ընտանիքի բոլոր բիզնես-կառույցները: Ո՞րն է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը:

– Այնտեղ Հայաստանի ևս մեկ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանն է գտնվում քննության տակ, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ հետո արդեն դարձավ նախագահ:

Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից: Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարեր շարունակ հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ: Միշտ, երկար ժամանակահատվածներում մենք եղել ենք միասին, համերաշխ միմյանց հետ. Ռուսաստանը ոչ մեկ անգամ է ծանր իրավիճակներում փրկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը: Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխող լինեն: Այժմ Երևանի իշխանության ներկայիս ներկայացուցիչները առաջնորդվում են այլ խնդիրներով: Հայտարարված է Եվրոպական միությանը կողմնորոշվելու նպատակը, ընդունվել է ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենք: Բայց երբ Եվրասիական տնտեսական միության երկրները (նրանք հանդիպել են ս.թ. մայիսին գագաթնաժողովում) հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը ռեֆերենդում անցկացնել, կողմնորոշվել՝ ցանկանում են լինել ԵՄ-ո՞ւմ, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում, իմ կարծիքով, դա լիովին արդարացված խնդրանք է: Մեկ կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության հետ: Այդ մասին արդեն բազմիցս ասվել է: Բայց Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կկողմնորոշվի: Ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա»: Եթե դու ընդունել ես Հայաստանի՝ Եվրոպական միություն մտնելու գործընթաց սկսելու մասին օրենք:

Բառացիորեն վերջերս նորություններ էի կարդում այն մասին, որ Ն.Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրոպական միությանը, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Այն ժամանակ, նրա խոսքով, էլ կլինի հանրաքվեն:

Իմ կարծիքով, սա խոսում է հայ ընտրողների, հայ ժողովրդի հանդեպ ոչ այնքան մեծ վստահության մասին: Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է վեց միլիարդից ավելի, մեկ տարի՝ 12 միլիարդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին:

– Ձեզ չե՞ն հիշեցնում այն գործընթացները, որոնք հիմա ընթանում են Հայաստանում, այն գործընթացները, որոնք ընթանում էին Ուկրաինայում 2013 թ.-ին, երբ նույնպես «մարտական միությունների» ձուլում էր տեղի ունենում:

– Արյունալի «մայդանը» սկսելու ձևական առիթը Վ. Յանուկովիչի խնդրանքն էր՝ ոչ թե չեղարկել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլ հետաձգել այն: Որովհետև այնտեղ լիովին ակնհայտ բան կար. եթե Ուկրաինան դառնար Եվրամիության ասոցացված անդամ, նա գրեթե զրոյական մաքսատուրքեր կունենար բոլոր позиция-ներով (ապրանքատեսակներով): Իսկ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակներում նա մեզ հետ նույնպես «զրոներ» ուներ: Մաքսային սահման գոյություն չուներ: Մենք նրանց պարզապես ասացինք, որ եթե իրենք բացեն սահմանը Եվրոպայի հետ, մենք ստիպված կլինենք փակել մեր սահմանը, որովհետև մենք, անդամակցելով ԱՀԿ-ին (WTO), 18 տարի հասնում էինք Եվրոպայից սակագնային պաշտպանության: Եվ հասանք: Եթե դուք լայն բացում եք դռները, ապա ամեն ինչ կհորդի դեպի մեզ:

– Ռուսաստանն անցել է այդ ճանապարհը Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ինչպե՞ս հիմա Հայաստանի հետ թույլ չտալ նույն սխալները, չխզել հարաբերությունները, չկտրել կապերը:

– Մեր կողմից ամեն ինչ արված է: Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են:

Ելնում եմ այն բանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան: Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև: Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «ՌԵԿ»-ի (РЖД) կոնցեսիոն կառավարման ներքո: Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե դրանք առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես դատում այդ կապակցությամբ: Սակայն դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ պարտք ենք: Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից զատ, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների հոգում: Ես բացառություն չեմ:

Կարելի է հիշել նաև Մոլդովան, որտեղ ընտրություններն անցկացվեցին Եվրոպական միության այնպիսի կատաղի մասնակցությամբ, բայց նույնիսկ դա չօգնեց ստանալ Մոլդովայում ապրող մոլդովացիների ձայների մեծամասնությունը: Ընդամենը 48%-ն էր կողմ Եվրոպական միության ուղղությամբ շարժվելուն և Մ. Գ. Սանդուին նախագահ ընտրելուն: Ամեն ինչ որոշվեց այն տեղամասերի հաշվին, որոնք բացել էին Եվրոպայում՝ երկու հարյուրից ավելի տեղամաս, այնինչ Ռուսաստանում, որտեղ ամենախոշոր սփյուռքն է, բացվել էր ընդամենը երկուսը: Հարյուր հազարավոր ձայներ պարզապես ջնջեցին, թույլ չտվեցին մարդկանց քվեարկել:

Այժմ, ի դեպ, Եվրոպական միությունն այնտեղ ունի մեկ առաքելություն: Դրան նմանատիպ առաքելությունը ս.թ. հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում պայքարում էր «հիբրիդային սպառնալիքների» դեմ: Դա ցավալի է:

Մանավանդ որ, ևս մեկ անգամ՝ և՛ Մոլդովայի, և՛ Հայաստանի դեպքում, Եվրոպական միությունն ուղղակիորեն միջամտում է ընտրական գործընթացներին, փորձում է ազդել: Ճիշտ է, ոչ այնքան լկտիաբար, ինչպես դա 2024 թ.-ին արեցին Ռումինիայում, երբ ոչ մի քարոզչություն չօգնեց, և այն ժամանակ առաջատարին առաջին փուլից հետո «հանեցին տարածությունից»՝ առանց որևէ բացատրության:

Երևի թե Հայաստանում և այլ երկրներում, որոնք սիրաբանում են Եվրոպական միության հետ, կան վերլուծաբաններ: Դրանում ամենևին չեմ կասկածում: Խելացի, ուշադիր մարդիկ պետք է ի վերջո հասկանան, թե իրենից ինչ է ներկայացնում ԵՄ-ն և ինչ օգուտ են իրենք ցանկանում ստանալ»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է