Լրահոս 24/7
28.08.2026

Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի

Իրանը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ի պատասխան պատժամիջոցների. Ռեզայի

Իրանը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջոցների ճնշման ուժեղացման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշման սաստկացման դեպքում մենք կպատասխանենք հակամիջոցներով, որոնք կազդեն տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա», – ասել է նա:

Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ հակամիջոցների մասին է խոսքը։

Ռեզային հավելել է, որ իր կարծիքով, ԱՄՆ-ի անցումը Թեհրանի վրա տնտեսական ճնշման վկայում է , որ «հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունք է տալիս»։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցով նավերի անցմանը՝ նա հայտարարել է, որ դա կախված կլինի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից։

«Այս պահին Իրանը ժամանակավորապես միջանցք է բացել  Հորմուզի նեղուցի կենտրոնով, բայց նավագնացությունն ապագայում կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացից», – հայտարարել է Ռեզային։

Նա հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում միջնորդները «խնդրել են Իրանի պայմանների ցանկը նեղուցը բացելու համար», և Թեհրանում պատրաստում են այդ փաստաթուղթը։ Սակայն Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության վերսկսման համար առաջնահերթ պայմանը «բոլոր հակամարտությունների դադարեցումն է Մերձավոր Արևելքում», հատկապես՝ Գազայում և Լիբանանում, նշել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Իրանի դեմ փետրվարի 28 ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմին հաջորդող վեց ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է, ինչը հանգեցրել է նավթի և գազի գների բարձրացման։ Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և մի քանի օրով ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ն հուլիսին հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերսկսելու մասին։ Իրանն էլ հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը և թույլ չի տալիս այնտեղով անցնել այն նավերին, որոնք իր հետ նախապես չեն համաձայնեցրել ջրային ուղով անցումը։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է