Լրահոս 24/7
31.08.2026

Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով

Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։

Շատերի կարծիքով ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։ Բայց կա նաեւ կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը, ո՜չ էլ Ռուսաստանը։

Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին։ Դեռեւս 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» մասին։ Դրանից հետո նա հայտարարեց, որ ինքը վատ չի զգում, երբ իրեն թուրք են անվանում։ Այս հայտարարություններին հետեւեցին նաեւ կոնկրետ գործողություններ։

Սկզբում Թուրքիա գործուղվեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, իսկ դրանից հետո արդեն Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց հենց Նիկոլ Փաշինյանը, ով դեռեւս 2020-ի աշնանը կանադական հեղինակավոր «The Globe and Mail» պարբերականի հետ հարցազրույցում ասել էր. «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։ Նույն հարցազրույցում իշխող թիմի առաջնորդն ասել է.
«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»։

Իսկ անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ Փաշինյանը նշել է.«Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

Ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ։ Ինչու՞ 2020-ին Փաշինյանը Թուրքիային համարում էր պոտենցիալ ցեղասպան պետություն ու կոչ էր անում Թուրքիային հեռացնել Հարավային Կովկասից, իսկ տարիներ անց Էրդողանի տարածաշրջանային աշխարհակարգի մասին հեղինակած գիրքը պինդ սեղմում էր կրծքավանդակին։ Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի կառավարիչն ու նրա որոշ թիմակիցներ վիճելի եւ մերժելի հայտարարություններ են անում ՀՀ Անկախության հռչակագրի, Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի ու Արարատի խորհրդը վերաբերյալ։ Բանը հասել էր նրան, որ ասուլիսներից մեկի ժամանակ ՔՊ ղեկավարը ըստ էության Հայաստանի անվտանգային սպառնալիք համարեց ոչ թե Թուրքիային, այլ՝ «ռուսական ռազմական ներկայությունը»։

Այստեղ հարկ է նշել, որ պատմական ու դիվանագիտական փաստերի համաձայն Թուրքիան 1992-1993թթ. երեք անգամ մոտ էր ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու։

Եվ նույն այդ փաստերի համաձայն,բացառապես ՌԴ-ի կոշտ վարքագծի պատճառով թուրքական վերնախավը հրաժարվեց «Հայաստանին չափավոր հարված հասցնելու» իր մտադրությունից։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի սպառնալիքը մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Նման սպառնալիքի պայմաններում քաղաքական կարճատեսություն է առաջնորդվել թուրք-ադրբեջանական օրակարգով։

Կա կարծիք, որ Թուրքիայի ազդեցության կտրուկ ու անհամաչափ աճը կարող է ձեռնտու լինել նաեւ Արեւմուտքին,քանի որ նման իրավիճակում թուլանում են ՌԴ-ի դիրքերը։

Գաղտնիք չէ, որ Արեւմուտքն ցանկանում է տարածաշրջանն առանց ռուսների,ՌԴ-ն՝ պահպանել իր դիրքերը կամ հնարավորինս քիչ կորուստներ արձանագրել, Թուրքիան ՝ Հայաստանում իր ազդեցությունն ապահովել,իսկ Ադրբեջանը ՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալ ու հասնել ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման։ Իսկ ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը. ամեն գնով պահպանել ու պաշտպանել սեփական իշխանությունը՝ ահա նրանց միակ նպատակը։

Մեր կարծիքով անթույլատրելի է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը։ Դա կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է